Պոլանսկին հրաժարվել է գլխավորել «Սեզարի» մրցանակաբաշխությունը ֆեմինիստուհիների պատճառով
| Դիտվել է`
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին չի անցկացնի «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի 42-րդ արարողությունը՝ բողոքների պատճառով: Հունվարի 24-ին այս մասին կինեմատոգրաֆիստի փաստաբանը պատմել է BFM-TV հեռուստաալիքին:
Պոլանսկու ներկայացուցիչը նշել է, որ ռեժիսորը վշտացել է «իր եւ իր ընտանիքի դեմ անհիմն հարձակումներից»: «Այս պատճառով նա որոշել է մերժել հրավերը»,- ընդգծել է փաստաբանը:
Հունվարին ավելի վաղ Osez le Fռminisme ֆեմինիստական շարժման ֆրանսիացի ակտիվիստները «Սեզարի» բոյկոտ են հայտարարել Պոլանսկուն 42-րդ արարողության նախագահ ընտրելու պատճառով, որը մեղադրվում է ԱՄՆ-ում անչափահաս աղջկա բռնաբարության մեջ: Նրանք այդ նշանակումը համարել են «վիրավորանք սեռական բռնության զոհերի հանդեպ»:
42-րդ «Մեզարը» տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 24-ին Փարիզում: Անվանակարգորդների ցուցակը կհայտարարվի հունվարի վերջին:
2016 թվականի դեկտեմբերի սկզբին Լեհաստանի Գերագույն դատարանը մի քանի դատավարությունների արդյունքում վերջնականապես հրաժարվել է Պոլանսկիին արտահանձնել ԱՄՆ:
Պոլանսկու քրեական հետապնդումը, որն ունի Լեհաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիություն, շարունակվում է 1977 թվականից: ԱՄՆ-ում կինեմատոգրաֆիստը մեղադրվում է Սամանթա Գեյմերի բռնաբարության մեջ, որն այդ ժամանակ եղել է 13 տարեկան: Պոլանսկին իրեն մեղավոր է ճանաչել եւ համաձայնել է հոգեբուժական հետազոտություն անցնել բանտի հոսպիտալում: Սակայն հաջորդ տարի, չսպասելով վերջնական վճռին, փախել է երկրից:
Ամերիկյան օրենքներով՝ մեղադրյալի փախուստի դեպքում հանցագործության վաղեմության սկզբունքը նրա վրա չի տարածվում:
Պոլանսկին ստեղծել է ոճականորեն այնքան տարբեր կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Դաշնակահարը», «Դանակը ջրում», «Ռոզմարիի երեխան», «Դառը Լուսին», «Իններորդ դարպասները», «Սպանդ» եւ «Մուշտակով Վեներան» ֆիլմերը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ