
Բրիտանական Napalm Death դեթ-մեթալ խումբը համերգային շրջագայության է մեկնում Արևելյան Եվրոպայով, որի ընթացքում ելույթ կունենա նաև Երևանում: Խմբի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ երևանյան համերգը կկայանա ապրիլի 20-ին «Վիտամին» ակումբում:
Շրջագայության ընթացքում խումբը կայցելի նաև Թբիլիսի, Եկատերինբուրգ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Տալլին, Ռիգա, Վիլնյուս և Կիև: