Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան (Սթեֆանի Ջերմանոտա) իր համերգերից մեկի ընթացքում խոսել է Ռուսաստանի բնակիչների հանդեպ վերաբերմունքի մասին, հայտնում է Super.ru-ն։
«Նրանք ինձ պետք է ձերբակալած լինեին Ռուսաստանում, քանի դեռ հնարավորութուն ունեին։ Ես նրանց ասացի, որ ինձ ձեռնաշղթաներ հագցնեն, գնացել էի պահապակխբով։ Նրանք նույնքան հիմար են մնացել, որքան այդ օրերին էին»,- Լաս Վեգասում համերգի ընթացքում հայտարարել է Գագան։
Լեդի Գագան Ռուսաստան մեկնել է 2012թ․-ին։ Նա այցելել է Կարմիր հրապարակ․ այդ ժամանակ ոստիկանները նրան շփոթել էին թեթեւաբարո կնոջ հետ եւ քիչ էր մնում ձերբակալեին։