Սեւանա լճի մակարդակն ապրիլ ամսի 28 օրերի ընթացքում բարձրացել է 4 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 50 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 74 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ապրիլի 4-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա։ 2022 թվականի հունվարից մինչեւ ապրիլի 28-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 58 միլիոն 603 հազար խորանարդ մետր ջուր, որից 35 միլիոն 100 հազար խորոնարդը՝ ապրիլ ամսվա ընթացքում։ Սեւան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։