ԱՄՆ-ը չի հավատում ռուսական միջուկային զենքի կիրառման սպառնալիքին, չնայած Մոսկվայի սադրիչ հռետորաբանությանը այս կապակցությամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։
«Մենք շարունակում ենք ամեն օր ուշադիր հետևել նրանց միջուկային կարողություններին և չենք հավատում, որ միջուկային զենքի կիրառման վտանգ կա», – ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով: