Քենդալ Ջենները Քարդաշյանների ընտանիքում ամենաթաքնվածն է․ նա երբևիցե չէր ցուցադրում իր աձնական կյանքը երկրպագուներին, սակայն վերջերս նա, ի զարման բոլորի, ցուցադրեց իր նոր բոյֆրենդին։ Չնայած այդ փաստին՝ միևնույն է Քենդալ Ջենները ոչ հաճախ է հայտնվում հանրության առաջ իր սիրելիի հետ։
Այսպիսով շուտով տեղի է ունենալու ամենանորաձև երեկոներից մեկը՝ Met Gala-ն, որը, իհարկե, մոդելը չի կարող բաց թողնել, սակայն հայտնի է դարձել, որ նա պատրաստվում է կարմիր գորգին հայտվել միայնակ, թե ինչու՝ այս հարցին պատասխանել են HollywoodLife-ի ներքին աղբյուրները։
«Որքան էլ, որ Դեվինը ցանկանա մասնակցել այս արարողությանը, չի կարող, առողջական խնդիրների պատճառով, հայտնի է, որ տղան որոշ ժամանակ առաջ ծանր վնասվածք է ստացել ծնկոսկրի հատվածում և մի շարք խաղեր է բաց թողել արդեն, Met Gala-ն էլ բացառություն չէ»։