Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում
Advertisement 1000 x 90

Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում

Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում, առավելագույն փուլում երկնային մարմինը կփակվի 64%-ով, սակայն

Մոսկվայի պլանետարիումի կայքի տեղեկատվության համաձայն՝ խավարումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 21.47-ին Խաղաղ օվկիանոսի Անտարկտիդայի ափերի մոտ: Այն կավարտվի մայիսի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 1.37-ին, Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում՝ Չիլիի մոտ: Առավելագույն փուլը կլինի Մոսկվայի ժամանակով ժամը 23.41-ին, երբ Լուսինը կփակի աստղը 64%-ով։  Երևույթը կդիտարկվի միայն Հարավային Ամերիկայի հարավ-արևմուտքից և Անտարկտիդայից, ինչպես նաև Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերում։ Ռուսաստանում, ինչպես ամբողջ հյուսիսային կիսագնդում, այն հնարավոր չի լինի տեսնել։

 



Նման նյութեր