Որքան էլ որ տարօրինակ է, շատ մտքեր, որոնց իսկությանը մենք հանգում ենք տարիներով ու անգամ տասնամյակներով, արդեն վաղուց ձևակերպված են տարբեր մարդկանց կողմից արված արտահայտությունների կամ տարբեր ժողովուրդների առած-ասացվածքների տեսքով։
Այդ պատճառով էլ հետաքրքիր ու կարևոր է ժամանակ առ ժամանակ ինքդ քեզ այդ բաների մասին հիշեցնելը։
Հնարավոր է, որ նրանք ոգեշնչեն ձեզ կամ օգնեն մի ինչ-որ կարևոր բան հասկանալ։
Եվ այսպես՝
- Հանձնվելու գայթակղությունն առանձնապես ուժեղանում է հաղթանակից առաջ։ (Չինական ասացվածք)։
- Երջանիկ կարելի է լինել՝ որտեղ ասես, ինչպես ասես, երբ ասես, բայց ոչ… ում հետ ասես։
- Ծաղիկ նվիրողի ձեռքերին մի փոքր մնում է ծաղիկի բույրը։ (Չինական ասացվածք)։
- Ի սրտե ծիծաղել ու քնել, ինչքան ուզում ես։ Ահա յուրաքանչյուր հիվանդությունից բուժվելու լավագույն դեղատոմսը։
- Իսկական կինը 2 խնդիր ունի՝ գեղեցիկ լինել ու տղամարդուն գովաբանել ու խրախուսել։
- Երբ հանդիպես քո մարդուն, կասկանաս, թե ինչու ուրիշների հետ չէր ստացվում։
- Մեզնից յուրաքանչյուրի կյանքում եղել է այնպիսի գիրք, որը կարդալուց հետո մեր մեջ ինչ-որ բան փոխվել է։
- Եթե խնդիրը կարելի է լուծել փողով, ուրեմն դա խնդիր չէ, այլ ծախս։ (Հրեական իմաստնություն)։
- Առաջ նայիր հույսով, հետ՝ շնորհակալությամբ, վերև նայիր հավատով, իսկ կողքերդ՝ սիրով։
- Տարվա մեջ միայն 2 օր կա, երբ մենք ոչինչ չենք կարող անել։ Դրանցից մեկի անունը երեկ է, մյուսինը՝ վաղը։
- Դու գտնվում ես այնտեղ, ուր քո մտքերն են։ Համոզվիր, որ քո մտքերն այնտեղ են, ուր դու ես ուզում գտնվել։
- Եթե դուք մտածում եք, որ երջանկության համար ձեզ երկրորդ մարդն է պետք, սխալվում եք։ Երջանկության համար ձեզ միայն դուք եք պետք։ Երկրորդ մարդը պետք է՝ նրա հետ այն կիսելու համար։
- Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին որ եղել է։ (Չինական ասացվածք)։
- Աստված քո ձեռքերից բացի՝ ուրիշ ձեռքեր չունի։ (Արևելյան իմաստնություն)։
- Երջանկությունն այն է, երբ մտքերդ, բառերդ ու արարքներդ միմյանց հետ ներդաշնակ են լինում։
- Երբեք չես կարող իմանալ, թե վաղը որն է գալու՝ հաջորդ առավո՞տը, թե՞ հաջորդ կյանքը։ (Տիբեթյան իմաստնություն)։
- Երեխան հյուր է քո տանը։ Կերակրիր, սովորեցրու ու բաց թող։ (Հնդկացիական իմաստնություն)։
- Ուժեղ մարդը նա չէ, ում մոտ ամեն ինչ լավ է, ուժեղ մարդը նա է, ում մոտ ամեն ինչ լավ է, չնայած ամեն ինչին։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը