Երևանից մեսիջներ են գնալու Բաքու՝ սահմանային սրացման համար, այդ թվում ներքաղաքական բովանդակության տեսանկյունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը հենց այս թեզն է առաջ տանում՝ ընդդիմությանը մեղադրելով, իբր թե Ադրբեջանի հետ նույն երգն եք երգում, և ներքաղաքական անկայունությունը հանգեցնելու է պատերազմի։ Ու սա այն դեպքում, երբ բանակը չեն կարգավորել, որ դիմադրություն ցույց չտան, գումարած ռուսները ինչքան ժամանակ զենք էին առաջարկում, բայց միայն վերջերս են համաձայնել ՀՀ իշխանությունները։
«Հասկանո՞ւմ եք։ Ռուսները զենք են առաջարկում, որ բանակը վերականգնենք, սրանք չեն ուզում, իսկ ինչի համար չեն, որ հետո ասեն, զենք չունեինք, չկարողացանք դիմագրավենք։ Ռուսական «панцирь»-ները, որոնք ԱԹՍ-ների դեմ բավականին արդյունավետ միջոց են ամիսներ շարունակ մնացել են օդանավակայաններում, չեն տեղադրել այնտեղ, որտեղ պետք են դրանք»,- ասել է քաղաքագետը։
Նրա արձանագրմամբ՝ Նիկոլը մեծ վախ ունի Երեւանում մեկնարկած այս գործողություններից, վախ ունի, որ մի պահի ուժայինները չեն ենթարկվի իրեն, ու դրա համար ՊՊԾ-ն սարքում է «Մատյան գունդ»։