Արթուր Ալեքսանյանն՝ իր ամուսնության մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Արթուր Ալեքսանյանն՝ իր ամուսնության մասին. life.panorama.am

Այսօր առավոտից համացացնցում լուրեր են շրջանառվում, թե 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է ամուսնանալ նախարարներից մեկի դստեր հետ:

Արթուր Ալեքսանյանը Life.panorama.amի հետ զրուցում հերքել է  լուրը: «Զավեշտալի, իրականության հետ կապ չունեցող լուր է: Ես ընտրյալ չունեմ, եթե ունենամ, անպայման, հրապարակայնորեն կհայտարարեմ այդ մասին: Այս պահին ես կենտրոնացած եմ միայն մարզումներիս վրա»: