Արթուր Դավթյան, Գոռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, կինս է, որդիս է. Գեղամ Մանուկյան․ news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արթուր Դավթյան, Գոռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, կինս է, որդիս է. Գեղամ Մանուկյան․ news.am

Արթուր Դավթյան, Գոռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, այս ամենի կազմակեպիչը կինս է, որդիս է, դուստրս է, ոչնչից չենք վախենում, գնալու ենք մինչեւ վերջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ Գլխավոր  դատախազության հայտարարությանը, որով զգուշացնում էին հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին:

«Դուք չունեք էդ թասիբը, ես, իմ ընկերները ունենք, որովհետեւ ուզում ենք` մեր ընտանիքը արժանապատիվ ապրի, ոչ թե ապրի թուրքի հետ: Ես ուզում եմ իմ հայրենիքը ազատ լինի, իմ Արցախը ազատ լինի, դուք,  չգիտեմ`ուզում եք, թե չէ: Եթե ուզում եք` այսօր պետք է լինեք հրապարակում, Նիկոլին չպետք է ծառայեք, պետք է ծառայեք օրենքին»,- ասաց նա:



Նման նյութեր