Ուղեւորահոսքը Հայաստանի երկու օդանավակայարաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») 2022 թ. մարտ-հունվար ամիսներին կազմել է 570 689 մարդ՝ առաջին եռամյակի համար կրկնակի ցուցանիշ գրանցելով 2021 թվականի ցուցանիշի համեմատ:
«Զվարթնոց» օդակայանում ուղեւորների հոսքը նշված ժամանակահատվածի համար կազմել է 547 022 (ժամանել է 273 364 մարդ, մեկնել՝ 273 658-ը), իսկ «Շիրակ» օդակայանում՝ 23 667 (ժամանել է 11 020 մարդ, մեկնել՝ 12 647-ը):
2021 թ. առաջին եռամսյակում ուղեւորահոսքը վերոնշյալ օդակայաններում կազմել է 270 975 մարդ, այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ կրկնակի քիչ: