
Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներով պայմանավորված փակ է փողոցների մեծ մասը։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն այս պահին աշխատում է գերբեռնված ռեժիմով։
Վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում աշխատում է 3 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 5 րոպե է»,-այս մասին Hraparak.am-ին տեղեկացրեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։