ԵՊՀ-ի ուսանողների չնչին տոկոսն է մասնակցել այսօր դասերին: Արձագանքելով ընդդիմության կոչին՝ մի շարք կուրսեր դասադուլ են հայտարարել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ԵՊՀ-ում դասադուլ է:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Facebook-ի իր էջում, հրապարելով ԵՊՀ-ի դատարկ լսարաններով տեսանյութը, գրել է. «Իմոնք որ մոտենում են ցույցերին, ասում են «շնորհակալ ենք, որ մեզ սովորեցրեցիք երկիրը սիրել», հասկանում ես, որ իզուր չի եղել էդքան ջանքը, գրողը տանի, իզուր չէր»:
Ավելի վաղ Facebook-ի իր էջում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրել էր, որ ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են. ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին։
Նշենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը: