Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում սկիզբ առած անհնազանդության խաղաղ ակցիաները այսօր այնքան էլ խաղաղ չէին, այն առումով, որ իրավապահները բացահայտ ոչ համաչափ բռնի ուժ էին կիրառում անգամ բողոքի ակցիաները իրականացնող, իրենց աշխատանքը իրականացնող լրագրողների հանդեպ: Արդյունքում ունենք դեպքեր, երբ լրագրողները ստացել են մարմնական վնասվածքներ, կորցրել են գիտակցությունը և այլն:
Ժամանակին, իսկ ավելի ճիշտ՝ 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանի ներկայիս պաշտոնյա գործընկերները լրագրողական համայնքի ներկայացուցիչներ էին և անչափ ծանր էին տանում, երբ լրագրողների հանդեպ նախկին իշխանության ներկայացուցիչները, որ իրավաչափ գործողություններ էին կատարում: Ներկայիս ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը 2018-ին Ազատություն ռադիոկայանի լրագրող էր, բազմիցս անդրադարձել էր նախորդ տարիներին լրագրողների հանդեպ բռնության դեպքերին, նույնիսկ ինքն է դարձել հարձակման թիրախ:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նույնպես նախկին լրագրող է, ահա նրա կենսագրությունը:
Փաստորեն «Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատության հեղինակը այսօր ոչ միայն լուռ է և չի արձագանքում իր նախկին գործընկերների հանդեպ իրականացվող բռնությանը, այլ մի բան էլ հրապարակային պախարակում է ընդդիմությանը և փաստացի արդարացնում դրանով իրավապահների սանձարձակ պահվածքը:
Ամբողջությամբ՝ lurer.com