
ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականին հեռացրեց Ազգերի լիգայից 2022-2023 թվականների մրցաշրջանում։
Թիմն ընդգրկված է B լիգայի երկրորդ խմբում եւ կհամարվի, որ զբաղեցրել է վերջին տեղը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականը հեռացվել է Եվրո-2023-ից։
Եվրո-2028-ի կամ Եվրո-2032-ի անցկացման համար Ռուսաստանի ներկայացրած հայտերը մերժվել են։
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի ակումբներին զրկել էր եվրագավաթների մասնակցությունից հաջորդ մրցաշրջանում։
Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։