Տապալված Բանվորը
Advertisement 1000 x 90

Տապալված Բանվորը

Աշխատավորի օրն է։ Եվ դարեդար օտար երկրներն իր աշխատանքով շենացրած, բայց սեփական երկրին փնթի ու թափթված վերաբերվող ծույլ ժողովուրդը աշխատանք խորհրդանշող կոթող անգամ չունի։ Տեսնես Բանվորի արձանը քանդելը ո՞ր մի ,,հանճարի,, մտահղացումն էր։

Տասնյակ տարիներ առաջ, չաշխատող մարդը հասարակության կողմից արհամարհված ու ստորադաս էր համարվում։ Էսօր Զատո աշխարհի ամենա․․․ հանրույթը չաշխատող մարդու կերպարով է առաջնորդվում։ Անգամ իր հանճարեղ գլխում անեկդոտ է երկնել․

-Աշխատում ե՞ս։

-Ախպեր, աշխատեմ, տունս ինչո՞վ պահեմ․․․

Գործի բերումով շատ եմ ճամփորդում։ Եվ տեսնում եմ, որ աշխատանք շատ կա, բայց աշխատող չկա։ Հողերի մեծ մասը խոպան է, երբ հողատերը խոպաններում ուրիշի երկիրն է շենացնում։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքային ամենախիտ սեզոնին, երբ որևէ գյուղ ես մտնում, գյուղամիջում տասնյակ առողջ ու պինդ տղամարդիկ գարեջրի շիշը գրկած, թղթախաղով են զբաղված կամ նարդու զառերն են ափերի մեջ տաքացնում։

Նույնը, աշխատանքային օր Երևանի ցանկացած փողոց մտեք՝ քուչի բեսեդկեքում է կատարվում։ Բայց աշխատանք կա, գործ միշտ կա, աշխատո՛ղ չկա․․․

Աշխատասեր ենք (ինչպես նաև քաջ ենք) և այլոց համար ենք ջանք թափում․․․

Հ․Գ․ Նկարում՝ աշխատանքի խորհրդանիշ Բանվորի արձանը, որը Զատո աշխարհի ամենաաշխատասեր ժողովուրդն իր հանճարեղ առաջնորդների ուղղորդմամբ գետնին տապալեց․․․

Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր