Վեց մթերք, որոնք անհրաժեշտ են կանանց առողջությունը պահպանելու համար
Advertisement 1000 x 90

Վեց մթերք, որոնք անհրաժեշտ են կանանց առողջությունը պահպանելու համար

Մարդիկ անընդհատ փնտրում են այնպիսի մթերքներ, որոնք ոչ միայն համեղ կլինեն, այլեւ կբարձրացնեն օրգանիզմի՝ տարբեր հիվանդություններին դիմակայելու կարողությունը։

Al Jazeera-ն անվանել է կանանց առողջության համար անհրաժեշտ հիմնական 6 մթերքները։

Յուղոտ ձուկը, հատկապես՝ սկումբրիան, ծովատառեխը եւ վայրի սաղմոնը, էներգիայի կարեւոր աղբյուր են օմեգա-3 ճարպաթթուների եւ վիտամին D-ի բարձր պարունակության շնորհիվ: Հենց այս սննդանյութերն են օգնում նիհարելուն:

Ընկույզն օգնում է բարելավել քնի ռեժիմը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։

Ելակը համեղ եւ ցածր կալորիականությամբ հատապտուղ է, որը կարեւոր սննդանյութերի, այդ թվում՝ տարբեր վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է:

Ընդեղենը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխում է շաքարախտը եւ նվազեցնում նախադաշտանային համախտանիշի ախտանիշները:

Վարսակն օգնում է վերահսկել քաշը,նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:

Ցածր յուղայնությամբ կաթն օգնում է ամրացնել ոսկորները, պայքարում է «վատ» ճարպերի դեմ, օգնում է պահպանել նորմալ քաշը եւ նվազեցնում քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։

news.am