Աննա Միսակյանի մահը պատահականություն չէր, ինչ-որ մեկին պետք է եղել նրան լռեցնել․ Մուշեղ Մխիթարյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

Աննա Միսակյանի մահը պատահականություն չէր, ինչ-որ մեկին պետք է եղել նրան լռեցնել․ Մուշեղ Մխիթարյան. hraparak.am

2015 թ օգոստոսի 5-ին սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի գործը դեռ շարունակվում է քննվել Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով կարեւորագույն վկա Աննա Միսակյանը հունվարի 8-ին ամուսնու և երեխայի հետ մահացել է, պաշտոնական պատճառը գազի արտահոսքն է։ «Հրապարակ»-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի ասաց, որ Աննա Միսակյանի մահը պատականություն չի համարում․

«Երկու ամիս առաջ ինքը եկավ դատարան, ես պահանջում էի, որ որպեսզի հարցաքննություն տեղի ունենա, որովհետև կային հարցեր, որին պետք է պատասխաներ՝ դեպքի հետ կապված։ Դատարանը անընդհատ ասում էր՝ սպասի, սպասի, հա սպասեցի, հիմա տեսնեմ՝ որտեղի՞ց են բերելու էդ աղջկան։ Ստեղ տրամաբանություն կա, երկու ամսական երեխա ունեցող մայրը չի գա հասնի Երևան հենց այնպես, այն դեպքում, երբ տևական ժամանակ չէր երևում, եթե նա ցանկություն ունենար դատաքննությանը մասնակցելու, նա վաղուց կգար։ Ես վստահություն ունեմ, որ դա դիտավորյալ քայլ է եղել, անձնապես ճանաչում եմ՝ նա զգուշավոր մարդ էր, նա երբեք այդպիսի անզգույշ քայլի չէր գնա, մանավանդ եթե տանը ուներ փոքր երեխա։

Հարցը նա է, որ գուցե ինչ-որ մեկին պետք էր, որ լռեցներ նրան»։ Մուշեց Մխիթարյանի խոսքով՝ Աննայի մահը ձեռնտու էր նրան, ով բեմադրել է իր հետ կապված ամբողջ այս ֆարսը, ով աներևույթ մեկն է․ «Ես պատահականությունների սկսել եմ չհավատալ, պատահականությունն էր, որ վկաները եկան սուտ բաներ խոսեցին գնացին, պատահականություն էր, որ Անի Զախարյանը անմեղ դեմքով կանգնեց խոսեց, մի բան էլ ասեց՝ ինչ լավ ա, կարող ա ինձ էլ սպաներ, այն դեպքում, երբ ինքն ու Աննան ընկերություն էին անում, իհարկե ես էի ծանոթացրել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: