Ժիրայր Սեֆիլյանը 300.000 ԱՄՆ դոլարով գնել է «armdaily.am» լրատվական կայքը. NewArmeniaBlog
Advertisement 1000 x 90

Ժիրայր Սեֆիլյանը 300.000 ԱՄՆ դոլարով գնել է «armdaily.am» լրատվական կայքը. NewArmeniaBlog

Մինչ մեր պառլամենտական ընդդիմությունը զբաղված է իր կատարած թալանի փրկությամբ, և չխնայելով իրեն «Ֆրանսիայի» հրապարակում «ազատագրում» է Արցախը, «Ազգային ժողովրդավարական բևեռի» Օստապ Բենդերները զբաղված են սփյուռքի մեր հայրենակիցների հանգանակած գումարները գրպանելով: Օրերս «armdaily.am» լրատվական կայքի աշխատակիցներից մեկից տեղեկացանք, որ շաբաթներ առաջ Բևեռի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն, ԱՄՆ-ում իր խամաճիկ Հայկ Մարտիրոսյանի միջոցով գնել է այդ կայքը, բայց դա թաքուն է պահում նույնիսկ իր կուսակցական ընկերներից:

Կարճ լրագրողական հետաքննություն իրականացնելուց հետո պարզվեց, որ նման կայքերի շուկայական արժեքը տատանվում է 300.000 դոլարի սահմաններում, ինչից հարց առաջացավ, թե հարգարժան պարոն Սեֆիլյանին, ով մշտական աշխատանք չունի, որտեղի՞ց այդքան գումար: Եվ ինչ պարզվեց… Պարզվեց որ Սեֆիլյանը իզուր չի ներկայանում արևմտամետ-ազգայնական: Նրա համար դա միջոց է սփյուռքի մեր հայրենակիցների աչքերին թոզ փչելով սեփական բարօրությունը ապահովելու համար: Եվ ահա, Սեֆիլյանը ստանալով մեր հայրենակիցների հանգանակությունները, մի «կլորիկ» գումար է հետ քցել և գնել «armdaily.am»-ը, ինչը նույնիսկ թաքցնում է «Բևեռի» խորհրդի անդամներից:
Խոսքերիս վառ ապացույցն է վերջին օրերին «armdaily.am» լրատվականի հաղորդաշարերին Բևեռի անդամների մասնակցության աննախադեպ աճը:
Փաստորեն ընդդիմության շատ ներկայացուցիչների մոտ հարստանալու հարցում ոչինչ չի փոխվել, և ոչ մի առիթ բաց չի թողնվում՝ քաղաքականությունը սեփական գրպանները լցնելու համար օգտագործելու ճանապարհին:

Գրպանումների բացահայտումները շարունակելի…

t.me/NewArmeniaBlog/5302



Նման նյութեր