Քայլի Ջենները այս տարվա Met Gala-ի ժամանակ ներկայացել էր սպիտակ Off-White բրեդնային հագուստով, որը համարվել է տարվա ամենավատ զգեստներից մեկը, շատերը քննադատել են նրա ընտրությունը, ուստի նա թողարկել է տեսանյութ, որտեղ պատմում է, թե ինչպես է կատարել իր այս ընտրությունը։
«Ես ամեն տարի կրում եմ մարմինս ընդգծող զգեստներ, ինչից շատ հոգնել եմ, որոշել էի այս տարի դուրս գալ այդ սահմաններից և կրել ինչ-որ բան, որը կլիներ մեծ և սպիտակ»,- անկեղծացել է Քայլին։
Նա նաև նշել է, որ չէր ցանկանում հաճախել Met Gala-202թ-ի երեկույթին, սակայն վերջին պահին փոխել է մտադրությունը և ներկայացել՝ ի պատիվ Վիրջինա Աբլոյի, ով այդ զգեստի ոճաբանն էր, սակայն չի կարողացել զգեստը ավարտին հասցնել վաղաժամ մահվան պատճառով։