
Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօր ՀՀԿ-ից ով է ընդդիմություն դառնալու, ո՞ւմ մասին ենք գրելու: Բավական ընդդիմադիր պետենցիալով կուսակցություն դարձավ: Ահագին կադրեր ունի ընդդիմությանը տալու: Սաղ Աշոտյանի բացած ՀՀԿ քաղաքական դպրոցն է մեղավոր, մարդկանց աչքերը բացեց: Իզուր չգնացի դաս տալու, ավելի շատ մարդ դուրս կգար»: