Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվեց պայմանագիր, որով Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարաման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ – ապրիլ ամիսներ»։
Նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացվել են և շուտով ևս կմնեկնարկեն մի շարք գործնական քայլեր։