Oragir.news-ի տեղեկություններով՝ երեկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ֆակուլտետների դեկանների տեղակալների հետ։
Նա հայտել է, որ դասախոսների համար դրույքները վերանում են, վերջիններս վարձատրվելու են ըստ կրեդիտների, իսկ ոմանք էլ հեռացվելու են համալսարանից։ Մասնավորապես, սեպտեմբերից դասախոսների մոտ 30 տոկոսը կրճատվելու է։ Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ հատուկ ուշադրություն են դարձնելու E-learning համակարգի նկատմամբ, որտեղ այսուհետ պետք է ամեն օրվա դասախոսության թեմաններն ու նյութերը տեղադրված լինեն։