Այսօր ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով կարևոր որոշումներ է ստորագրելու: Ամերիկյան մամուլը, հղում անելով իր աղբյուրնեսրին, տեղեկացրել է, որ Թրամփը հայտարարելու է` ժամանավորրապես դադարեցնում է 7 երկրների վիզաների տրամադրումը: Սպիտակ տան ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` այդ երկրներւ ցանկում են Սիրիան, Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Յեմենը, Սուդանը:
Անվտանգության հարցերով նիստի շրջանակներում Թրամփը այսօր հայտարարելու է նաև Մեքսիկայի հետ պատի կառուցման ժամանակցույցի մասին:
NewsBook-ը այս թեմայով զրուցեց ԱՄՆ-ում բնակվող մեր գործընկերոջ` Արթուր Սահակյանի հետ` հասկանալու, թե ի՞նչ է սպավում միգրացիոն քաղաքականության ենթատեքստում մեր քաղաքացիներին:
– Հայաստանում տեղյակ են, որ Թրամփի նախընտրական մեխերից է եղել միգրացիայի դեմ պայքարը: Հայտնի է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերն հիմա ավել շատ են, քան Հայաստանում են մնացել: Մնացողների զգալի հատվածն էլ ԱՄՆ արտագաղթելու ցանկություն կամ մտադրություն ունի: Թրամփի`միգրացիային ուղղված կոշտ քաղաքականությունը ինչպե՞ս կանդրադառնա մեր հայրենակիցների վրա:
– 11 միլիոն ապօրինի էմիգրանտներին արտաքսելու մասին Դոնալդ Թրամփը հայտարարություններ արեց դեռևս այն ժամանակ, երբ նա պայքարում էր մոտ մեկ տասնյակ հանրապատեկան թեկնածուների դեմ` կուսակցության թեկնածուի նոմինացիան ստանալու համար։ Ես դա համարում եմ պարզապես մտածված քաղաքական մարկետինգային հաշվարկ։ Հանրապետական կուսակցության հետևորդների մեծամասնությունը պահպանողական ու ազգային գաղափարների հետևորդներ են, որոնց մոտ խիստ դժգոհություն կար միգրացոն քաղաքականության մասով: Կարծում եմ` Թրամփն օգտագործեց այդ հանգամանքը, կատարեց ճիշտ հաշվարկ՝ ցուցաբերելով արմատական մոտեցում այս հարցում, ինչը կարևոր ու էական դեր ունեցավ կուսակցության թեկնածուի ընտրության փուլում:
Շեշտադրումները, սակայն, փոխվեցին արդեն գլխավոր ընտրությունների ժամանակ։ Երբ նա արդեն Հանրապետական կուսակցության թեկնածուն էր, այլևս չէր խոսում 11 միլիոն մարդկանց արտաքսման մասին։ Խոսք էր գնում միայն այն ապօրինի էմիգրանտներին արտաքսելու վերաբերյալ, որոնք ունեն կրիմինալ ռեկորդ։ Այսինք մարդիկ, որոնք ապօրինաբար գտնվելով ԱՄՆ-ում, կատարել են քրեական հանցանքներ, այս կամ այն կերպ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Այդ մարդկանց թիվը կազմում է մոտ 2 միլիոն։ Դա այնքան էլ մեծ թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ էմիգրանտներին ողջունող նախագահ Օբաման արտաքսել է ավելի քան 2.5 միլիոն մարդ։
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում առանց փաստաթղթի բնակվող մեր հայրենակիցներին, ապա չեմ կարծում, թե նրանք մեծ թիվ են կազմում, առավել ևս նրանք, որոնք ունեն քրեական անցյալ։
– Թրամփը խոսում էր նաև շատ երկրներներից ընդհանրապես վիզաների դադարեցման մասին։
– Խոսքը հիմանական միջինարևելյան և մյուս մահմեդական երկրների մասին էր, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչություն ունենալ ռադիկալ իսլամական տեռորիզմի հետ ու որտեղ հնարավոր չէ ԱՄՆ մեկնել ցանկացող անձի մասին հստակ ստուգում (Background check) իրականացնել: Ի տարբերություն Օբամայի և Քլինթոնի, որոնք պլանավորում էին լրացուցիչ 110 հազար փախստական ընդունել Սիրիայից և միջինարևելյան այլ երկրներից, Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետք է հենց իրենց երկրներում ապահով բնակավայրեր (safe havens) կառուցել փախստականների համար, եւ տարածաշրջանի երկրներին ստիպել, որպեսզի նրանք ֆինանսավորեն։ Իսկ ընդհանրապես, Թրամփը կարծում է, որ պետք է վերջնականապես ու շատ արագ վերացնել տեռորիստական խմբավորումներն ու ավարտել ռեժիմների փոփոխությանն ուղղված պատերազմները, որոնք էլ հենց ծնում են փախստականների հարցը` խնդրի առաջ կանգնեցնելով Եվրոպային ու Միացյալ Նահանգներին:
Ամբողջությամբ՝ Newsbook.am