Disney-ը սպասք է թողարկել «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի մոտիվներով
Advertisement 1000 x 90

Disney-ը սպասք է թողարկել «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի մոտիվներով

Disney ընկերությունը թեյի սպասք է թողարկել «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի հերոսների պատկերներով: Ինչպես հայտնել է Luxurylaunches-ը, դա գովազդային արշավի բաղկացուցիչ մասն է դարձել համանուն լիամետրաժ ֆիլմի թողարկումից առաջ:

Հախճապակյա հավաքածուի մեջ մտնում են թեյնիկ և գավաթներ՝ ափսեների հետ: Այն թողարկվել է սահմանափակ քանակով՝ 2 հազար օրինակով և վաճառվում Է 250 դոլարով:

Վերջին անգամ Disney-ը «Գեղեցկուհին և հրեշը» եվրոպական հեքիաթն Էկրանավորել է 1991 թվականին. այն ժամանակ էկրան բարձրացավ համանուն մուլտֆիլմը, որը «Օսկար»-ի անվանակարգ ստացավ:

2017 թվականի գարնանը վարձույթում լիամետրաժ ֆիլմ կհայտնվի՝ գլխավոր դերում Էմմա Ուոթսոնի մասնակցությամբ: Ժապավենի թրեյլերը գերազանցել է դիտումների թվաքանակի ռեկորդը, որը սեպտեմբերին սահմանել էր «50 երանգով ավելի մուգ» ֆիլմի պրոմոհոլովակը: Առաջին 24 ժամվա ընթացքում տեսանյութը հավաքել է 127,6 մլն դիտում:



Նման նյութեր