
Հանրությանը Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը նոր բացահայտումներ է անում իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների մասին։ Այս անգամ Վարդան Ղուկասյանը հրապարակեց Հայաստանում բնակվող եզդիների նամակը իրեն, որում հեղինակները պնդում էին, որ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանից դուրս ապրող եզդիների կողմից պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին ուղարկված օգնությունը յուրացրել է։ Ըստ նամակի հեղինակների Բաքոյանը ունեցել է խումբ և այդ խումբը, որպես գողոնի պահեստ է օգտագործել Ակնալճում եզդի մեծահարուստ Միրզա Սլոյանի կառուցաց հանդիսությունների սրահը։ Ըստ Նամակի հեղինակների Միրզա Սլոյանի հարազատները ևս մասնակից են եղել կատարվածին։ Ըստ նույն նամակի գողոնը կազմել է 350 հազար դոլար։