Հնդկաստանի կառավարությունը ցանկանում է Էվերեստի (Ջոմոլունգմայի) բարձրության չափումներ կատարել այն բանի կապակցությամբ, որ, գիտնականների տվյալներով՝ լեռը կարող է ցածրացած լինել 2015 թվականին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տեղեկացնում է BBC-ին:
Կառավարական հանձնախմբի ղեկավար Սվառնա Սուբա Ռաոն հայտնել է, որ աշխարհի ամենաբարձր լեռ գիտարշավ կուղարկվի երկու ամիս հետո:
Բարձրության բուն չափումները, ինչպես ենթադրվում է, կտևեն շուրջ մեկ ամիս, ևս երկու շաբաթ կպահանջվի հաշվարկների համար:
Ավելի վաղ գիտնականները հայտնել են, որ արբանյակային նկարահանման ժամանակ ստացված տվյալների համաձայն՝ 2015 թվականի երկրաշարժի հետևանքով Էվերեստի բարձրությունը մի քանի սանտիմետրով իջել է:
Ըստ նախորդ չափումների, որոնք կատարվել են 1955 թվականին, Էվերեստի բարձրությունը կազմում է 8 848 մետր:
2015 թվականի ապրիլին Նեպալում տեղի ունեցավ 7,8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց ավելի քան ութ հազար մարդ: