Մալայզիայում վիթխարի փիթոնը միանգամից երկու այծ է կուլ տվել
Advertisement 1000 x 90

Մալայզիայում վիթխարի փիթոնը միանգամից երկու այծ է կուլ տվել

Մալայզիայի Փահանգի նահանգի գյուղերից մեկի բնակիչները հայտնաբերել են վիթխարի փիթոնի, որը կուլ է տվել տեղի ֆերմերի միանգամից երկու այծի: Օձին ներկայացնող տեսագրությունը, որի երկարությունը մոտավորապես հինգ մետր է, հունվարի 24-ին հրապարակել է Daily Mail-ը:

Նշվում է, որ կուլ տված կենդանիների ծանրությունից սողունը չէր կարողանում շարժվել տեղից: