Սերժ Սարգսյանն՝ ինչպես Շուշին թուրքից ազատագրեց, այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու, չկասկածեք
1992թ այս օրը`մայիսի 8-ին, Շուշին ազատագրելու պլանը հաստատող Սերժ Սարգսյանը չէր կարող գուշակել, որ 30 տարի անց ստիպված է լինելու իր սեփական ժողովրդի մի զգալի մասին բացատրելու՝ ի՞նչ է Արցախը և ինչո՞ւ չի կարելի այն ծախել: 30 տարի անց Արցախի հերոս Սերժ Սարգսյանը չէր կարող պատկերացնել, որ հետապնդվելու է նրա համար, որ չի ծախել Արցախը, որ չի հանձնել հողերը և մինչև վերջ պայքարել է անկախ Արցախ ունենալու համար:
1992թ այս հերոսական օրը Սերժ Սարգսյանը մեր պատմության ընթացքը փոխողներից մեկն էր, երբ ազատագրվեց Շուշին, իսկ այսօր 2022թ նա կրկին մեր պատմության ընթացքը փոխողներից է և փորձում է կրկին փրկել Արցախը:
Լեգենդար մարդիկ պատմության մեջ շատ չեն լինում,սակայն վստահ կարող եմ ասել Սերժ Սարգսյանը իրոք լեգենդար պետական և ռազմական գործիչ է, ով պատմության մեջ մնալու է, ոչ միայն 2008-2018թթ ՀՀ նախագահ լինելու փաստով, այլ՝ Արցախը ազատագրելու և շենացնելու, հողերը պահելու և վստահ եմ՝ հայ ժողովրդին թավշյա չարիքից ազատագրելու պատմական առաքելությունով:
Քաղաքական գործիչ, Համաժողովրդական պայքարի ակտիվիստ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից