Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միացել է Մոսկվայի Կարմիր հրապարակում «Անմահ գնդի» երթին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Պուտինը «Անմահ գնդի» երթին միացել է Պատմության թանգարանի տարածքում։ Ավանդույթի համաձայն նա քայլում է զինվոր հոր նկարով։
Նախագահը զրուցել է մոտակայքում քայլողների հետ, ողջունել ու ձեռք սեղմել ակցիայի մասնակիցներին։
«Անմահ գունդը» համազգային ակցիա է, որն անցկացվում է Ռուսաստանում և մի շարք երկրներում՝ հավերժացնելու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակը։ Այն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականի մայիսի 9-ին Տոմսկում՝ տեղի լրագրողների նախաձեռնությամբ, իսկ 2013 թվականին այն դարձել է համապետական։