«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրենը խրախուսում է քաղաքացիների վրա թքելն ու հայհոյելը
Advertisement 1000 x 90

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրենը խրախուսում է քաղաքացիների վրա թքելն ու հայհոյելը

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը  ֆեյսբուքյան էջը վերածել է նիկոլական աղբանոցի, հայհոյանք եւ կեղծիք է տարածում՝ անարգելով մանկավարժների ինստիտուտը։

Նրա ֆեյսբուքյան էջում վերից վար քաղաքական գրառումներ են գործող իշխանության «հերոսությունների» մասին։ Ավելին՝ սույն տիկինը, չամաչելով անգամ կրթահամալիրում ուսում ստացող աշակերտներից, տարածել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ պատշգամբից քաղաքացիների վրա թքելու եւ միջնամատ ցույց տալու տեսանյութը՝ այդպիսով ցույց տալով, որ կողմ է քաղաքացիների վրա թքելուն եւ հայհոյելուն:

Ընդդիմադիր գործիչների վերաբերյալ հրապարակված ինչքան հայհոյախառն, ֆեյք ինֆորմացիա կա՝ աղբ տարածող Ռուզաննա Երեմյանը զետեղել է իր էջում։ Լինելով ուսումնական հաստատության տնօրեն՝ նա իր այս վարքով բացահայտ ուղղորդում է կրթահամալիրի ուսուցչական կոլեկտիվին։ Նման ծայրահեղ վարքագծի տեր անձը, ամենեւին չի բացառվում, կարող է սպառնալ ուսուցչական կոլեկտիվին, եթե մեկը փորձի արտահայտել հակաիշխանական կարծիք:

Իրենց երեխաներին այս կրթահամալիր ուսման ուղարկած ծնողները լավագույն բանը, որ կարող են անել, բոյկոտելն ու երեխաներին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելն է, մի տեղ, ուր բարոյական նորմերն են առողջ հասարակության չափանիշը։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ մոտավորապես 7 օր առաջ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հատուկ ժողով է հրավիրել, որի ընթացքում ահաբեկել է նախարարության աշխատակիցներն՝ պահանջելով չմասնակցել ընդդիմության ցուցերին, չլայքել անգամ գրառումները։

Վահրա՛մ Դումանյան, եթե Դուք բացահայտ հանձնարարում եք նախարարության աշխատակիցներին՝ չխառնվել քաղաքական պրոցեսներին, Ձեր կողմից լիցենզիա ստացած «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի՝ աղբ տարածող տնօրեն Ռուզաննա Երեմյանը ո՞ւմ հովանու ներքո է իշխանության քարոզչություն իրականացնում։



Նման նյութեր