Ինչպես է ազդում Ուկրաինական ճգնաժամը տնտեսության վրա․ պարզաբանել է հայտնի միլիարդատերը
Advertisement 1000 x 90

Ինչպես է ազդում Ուկրաինական ճգնաժամը տնտեսության վրա․ պարզաբանել է հայտնի միլիարդատերը

Գործարար եւ Microsoft-ի հիմնադիրներից մեկն հանդիսացող Բիլ Գեյթսը հայտարարել է, որ Ուկրաինական ճգնաժամը առաջացնում է համաշխարհային տնտեսության գլոբալ դանդաղեցում։ Այս մասին նա ասել է CNN-ի եթերում։

Միլիարդատերը մանրամասնել է, որ իրավիճակն Ուկրաինայում, որը հանգեցրել է հումքային ապրանքների կտրուկ գնաճի, ավելացել է պանդեմիայի բերած դժվարություններին, որոնք արդեն հանգեցրել էին նրան, որ պետական պարտքն Ամերիկայում հասներ չափազանց մեծ չափերի։ Ու հիմա էլ խնդիրներ են առաջացել մատակարարումների շղթայի հետ։

Գեյթսը ասել է, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Հնդկաստանը, սկսել են բարձրացնել մեկնարկային տոկոսադրույքները, որպեսզի փորձեն նվազեցնել սղաճը։ Դա վերջնական արդյունքում բերելու է տնտեսական աճի նկատելի դանդաղեցման։

hraparak.am