Ինչ երբեք պետք չէ անել 60 տարեկանից հետո
Advertisement 1000 x 90

Ինչ երբեք պետք չէ անել 60 տարեկանից հետո

Eat This, Not That կայքը զրուցել է բժիշկների հետ, որոնք խորհուրդներ են տվել այն մասին, թե ինչպես պահպանել առողջությունը, եւ ինչ երբեք պետք չէ անել 60 տարեկանից հետո:

Բժիշկ Սիդ Միլլերի խոսքով՝ հոգեկան առողջության առումով ամենակարեւորը, որ երբեք չպետք է անել 60 տարեկանից հետո, դա ընդհանրապես տարիքի մասին մտածելն է։

«Շատերը պնդում են, որ 60 տարեկանը նոր 40-ն է: Դրական ծերացման առումով այս տարիքում մարդն առջեւում դեռ շատ առողջ արդյունավետ տարիներ ունի»,- նշել է փորձագետը:

Իր հերթին, կինեզիոթերապեւտ Քեն Պրոբստը նշել է, որ բարձր ջերմաստիճանում եփած ուտելիքը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը եւ բորբոքում է առաջացնում։ Այս սովորությունից դժվար է հրաժարվել, քանի որ շատ ուտելիքներ, օրինակ՝ տապակած մթերքները, պարզապես շատ համեղ են: 300 աստիճանից ցածր ջերմաստիճանում եփելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը եւ դանդաղեցնում ծերացման գործընթացը։

Բժիշկները նաեւ խորհուրդ են տվել 60-ից բարձր մարդկանց ամբողջությամբ հրաժարվել ծխախոտից, քնել 7-9 ժամ, բավականաչափ ջուր խմել եւ խուսափել պարզ ածխաջրերով հարուստ մթերքներից, ինչպիսիք են շաքարը եւ սպիտակ ալյուրը:

news.am