Անի Զախարյանը կպաշտպանի ՀՀԿ-ին. a1plus.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անի Զախարյանը կպաշտպանի ՀՀԿ-ին. a1plus.am

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո փորձել է միավորել բոլոր քաղաքական ուժերին: Մի քանի ամիս առաջ նա հանդիպել է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին.

«Այդ քաղաքական միավորի շուրջ այդ ժամանակ վարկաբեկված վիճակ էր, փորձեցի ձեռք մեկնել այդ ուժին: Վերջին մեկ ամսում դիմեցի Արթուր Բաղդասարյանին՝ ասելով, որ մենք չենք լուծարվելու, և որոշումներն ընդունվելու են կոլեգիալ կերպով, ինչպես նաև ընդգրկված եմ լինելու առաջին հնգյակում: Մինչև այս պահը պատասխան չունեմ: Այդ մարդը ինձ որևէ վստահություն չի ներշնչում, նա քաղաքական դեմագոգ է»:

Անի Զախարյանը դիմել է նաև «Ելք» դաշինքին: Սակայն այստեղից էլ պատասխան չի ստացել: Նույն սցենարն է եղել նաև «Ալյանս» կուսակցության պարագայում:

Նրա պատմելով՝ թեև իրենք չեն ընդունել «Հայկական վերածնունդ», այդ ուժի ներկայացուցիչները գալիս ու իր ներքին խոհանոցից են խոսում:

«Ես իմ ձայնը տալու եմ Հանրապետական կուսակցությունը: Մենք ուզում ենք գնալ այն ուժի հետ, որը փոփոխություններ է ուզում իրականացնել»:

Նա նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, ու թեև անձնական նամակով պատասխան չի եղել, Սարգսյանը նրան հանրային կերպով է պատասխանել, հատկապես Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Ընդդիմադիր դաշտը ունայն է և ուրիշ տարբերակ չի մնում»:

Ի դեպ, Անի Զախարյանն այս որոշմամբ վերադառնում է ակունքներին։ Նա իր գործունեությունն սկսել է հենց ՀՀԿ-ից:

Լուսանկարը՝ PanPhoto-ի