Չեխիայի հարավային Չեսկե-Բուդեյովիցե քաղաքի ղեկավարությունը երկուշաբթի որոշում է ընդունել ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային քաղաքի պատվավոր քաղաքացու կարգավիճակից զրկելու մասին՝ կապված Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ օպերացիային նրա աջակցության հետ։ Այս մասին հայտնում է Idnes առցանց պարբերականը։
Առաջին կին տիեզերագնացը պատվավոր քաղաքացու կարգավիճակ էր ստացել 1979 թվականին։Նա, որպես Պետդումայի պատգամավոր, ակտիվորեն աջակցել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել քաղաքային խորհրդի 45 անդամներից 32-ը, դեմ՝ 6-ը, մյուսները ձեռնպահ են մնացել։