Օքսֆորդի համալսարանի խոշորագույն հետազոտության համաձայն, որին մասնակցել է 2,5 միլիոն տղամարդ, գոտկատեղի մեծացումը կապված է վաղաժամ մահվան ավելի բարձր ռիսկի հետ, գրում է МедикФорум-ը:
Գոտկատեղի չորս դյույմ մեծանալը փաստացի 7 տոկոսով մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղից մահանալու վտանգը։
Բրիտանական Առողջապահության ազգային ծառայության բժիշկ Սառա Քայաթի խոսքով՝ տարեկան 52 000 մարդ է հիվանդանում շագանակագեղձի քաղցկեղով, ինչը նշանակալի է դարձնում հետազոտության արդյունքները:
Ներքին օրգանների ճարպը «պատում է օրգանները եւ կպչում դրանց», ինչը, ի վերջո, առողջական խնդիրներ է առաջացնում։
«Տղամարդիկ ավելի են հակված խնձորի ձեւին»,- ասել է բժիշկը, բայց դա չի նշանակում, որ կանանց վիճակն անվտանգ է:
Այն դեպքում, երբ կանայք ավելի հակված են ճարպի կուտակման «հետույքային հատվածում», այսինքն՝ հետույքի վրա, ներքին օրգանների ճարպի մեծ պաշարներ ունեցող կանանց մոտ արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է:
Բժիշկ Քայաթը բերել է Գլազգոյի համալսարանում անցկացված հետազոտության օրինակը, որտեղ ութ տարվա ընթացքում 40 000 մարդ է հետազոտվել:
Որպես «հիմնավորված ուսումնասիրություն» նկարագրված հետազոտությունը ցույց է տվել, որ ներքին օրգանների ճարպային պաշարներ ունեցող կանայք նույնպես բարձր ռիսկի են ենթարկված՝
- Լեղապարկի քաղցկեղ
- Լյարդի քաղցկեղ
- Կոլոռեկտալ քաղցկեղ
- Կրծքագեղձի քաղցկեղ
Սեփական օրգանիզմում ներքին օրգանների ճարպի քանակությունը պարզելու համար բժիշկ Քայաթը խորհուրդ է տվել չափել գոտկատեղի շրջագիծը, որը պետք է «ձեր հասակի կեսից պակաս» լինի։