
Հայկական ֆոլկը ներկայացնող խարիզմատիկ երաժիշտ Տիգրան Համասյանի կատարումները այն դարձնում են առավել էկլեկտիկ, եվրոպականացված, գրում է The Guardian-ը, հավելելով, որ ազգայինի տարրերը էլեկտրոակուստիկ քառյակին հաղորդում են լիրիկականություն: Քառյակի կազմում են միջազգային կատարողներ Արվե Հենրիքսենը (շեփոր), Էյվինդ Աարեստը (կիթար), Ժան Բանգը (նորագույն էլեկտրոնիկա): Հենց այս կազմով, ըստ The Guardian-ի քառյակը կունենա փայլուն ապագա, քանի որ որոշակի ճանապարհ է ուրվագծում դեպի ապագայի երաժշտությունը: