Գրգռված աղիքի համախտանիշը կարող է մարդու մոտ ուռուցքի առաջացման ախտանիշներից մեկը լինել, URA.RU-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի եւ դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։
«Աղիքային բոլոր ցավերի, լուծի քողի տակ կարող է նաեւ աղիքային ավելի լուրջ հիվանդություն թաքնված լինել, ընդհուպ մինչեւ ուռուցք։ Սա շատ տարածված է եւ՝ ոչ միայն դյուրագրգիռ աղիների դեպքում: Բայց նման ախտանիշները՝ ոչ կոնկրետ, ոչ տիպիկ, այդ ամենը կարող է լինել ավելի լուրջ հիվանդությունների հենց սկզբում»,- ասել է Միխայիլ Գինզբուրգը:
Այդպիսի ախտանիշների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս գաստրոէնտերոլոգի դիմել։ «Վատ զգալու ցանկացած ախտանիշով` ցավ, սրտխառնոց, փորլուծություն, պետք է սկսել բժշկին այցելությունից: Գաստրոէնտերոլոգի դիմեք, հետազոտվեք եւ բուժվեք։ Բուժման բժշկական մոտեցումը հաբեր խմելը չէ»,- պարզաբանել է նա։
Ըստ մասնագետի՝ գրգռված աղիքի համախտանիշի պատճառները կարող են տարբեր լինել: «Ինչ-որ մեկի մոտ դա կարող է կապված լինել սննդակարգի հետ։ Օրինակ, սննդակարգում չկա բավարար քանակությամբ սննդային մանրաթել, կաթնաթթվային մթերնքեր, քաղցր մթերքների, մսամթերքի ավելցուկ: Եւ բժիշկներն ամենից հաճախ փորձում են հեռացնել բոլոր այն գործոնները, որոնք հայտնի են իրենց: Նախ, որպեսզի մարդը հանգստանա, լավ քնի։ Երկրորդ, եթե ինչ-որ հոգեկան վատ վիճակ կա, ապա հնարավոր է աշխատանք հոգեբանի հետ։ Եւ առողջարար սննդակարգ է կիրառվում»,- շեշտել է մասնագետը: