Նիկոլի այցը Հոլանդիա. 6 խայտառակ դրվագ. yerkir.am
Advertisement 1000 x 90

Նիկոլի այցը Հոլանդիա. 6 խայտառակ դրվագ. yerkir.am

Դրվագ 1. Իր համախոհին դավաճանողը

Նիկոլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեղմ շրջանակում, ուր շաբաթներով աշխատանք էր տարված՝ ապահովելու մի փոքր խումբ, որ պետք է ծափահարեր եւ ողջուներ նիկոլին: Այս փոքր խումբը, որ ոչ մի ձեւով չի ներկայացնում Հոլանդիայի համայնքը, կազմված էր նիկոլին ընդունող անձնավորություններից: Ահռելի միջոցներ էին վատնված, որ հանկարծ նիկոլին ընդդիմադիր կամ առնվազն չծափահարող ներկայացուցիչներ ներկա չլինեն: Այսպիսով՝ արձանագրեցինք, որ ոչ մի տեղ համայնքի աջակցությունը չունեցավ նիկոլը: Այս բոլորի մեջ սարսափելին այն էր, որ նիկոլն անգամ իր համախոհներին էր մոլորության մատնել: Այս փոքր խումբը ցուցահանդեսի բացման հրավեր էր ստացել՝ առանց հստակ տեղյակ լինելու՝ ի վերջո, նիկոլն այնտեղ ներկա լինելու է կամ ոչ՝ իր համախոհի հանդեպ կասկածանք եւ անվստահություն ունենալու պատճառով:

Դրվագ 2. Մշակույթը եւ դոլման

  Շաբաթներով աշխատանք էր տարվել, որ Ասեն քաղաքում հայկական մշակույթը ներկայացվի հոլանդացիներին: Ամեն ինչ լավ կազմակերպված էր, ու հոլանդացին պատրաստ էր ծանոթանալ հայկական մշակույթին, եւ հանկարծակի հայտնվեց նիկոլը: Իր էությանը հարիր ստամոքսային տրամաբանությամբ անտեսեց մշակույթը եւ վերցրեց դոլման հոլանդացիների առջեւ ու իր չիմացած անգլերենով ասաց՝ «there is meat in the leaf of of of»՝ չգտնելով հաջորդ բառը՝ մինչեւ օգնությունը հասավ՝ «grape», մեկ անգամ եւս հարվածելով հայկական մշակույթին ու այն դոլմայով փոխարինելով:

Դրվագ 3. Ներսի ու դրսի դաշնակցականը

Մինչ նիկոլին վստահեցրել էին, որ պետք եղածը կատարված է՝ խուսափելու համար հոլանդահայերի կազմակերպած դիմադրության որեւէ դեպքից, եւ նիկոլը հանգիստ վայելում էր դոլման, դաշնակցական երիտասարդները ճշտել էին նրա հյուրանոցը եւ հյուրանոցում նրա սենյակը: Դաշնակցական երիտասարդներն էլ իրենց գործը լավ կազմակերպելուց ու պատրաստելուց հետո, նույն հյուրանոցում դավաճանին սպասելով, վայելում էին իրենց դառը սուրճը: Նիկոլն էլ հանգիստ էր, ուրախ եւ գինովցած: Պարզ էր՝ դեռ իր գլխի գալիքը չգիտեր: Երիտասարդների առաջին խումբը սյունյաց ողջույներով «դիմավորեց» նիկոլին հյուրանոցից դուրս: Դավաճանի կերածն ու խմածը թույն եղավ: Աճապարելով հյուրանոց մտավ. թվում էր՝ սառը ցնցուղը վերջացել է, եւ հանկարծակի հյուրանոցի ներսում երիտասարդները նույնպես «դիմավորեցին»: Ահ ու սարսափի մեջ էր: Դե, երիտասարդներն ամբողջ անվտանգության համակարգն էին ներթափանցել, իրավունք ուներ սարսափելու: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ ընկերներ, հյուրանոցի ներսում կամ դրսում:

Դրվագ 4. Պատմական Քլինգենդայլի պղծումը

Միջազգային հարաբերությունների Հոլանդիայի հիմնարկը պատմական հիմնարկ է, որ իր դերակատարությունն է ունեցել տարբեր հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Այս հիմնարկում դասախոսություն կարդալու ախորժակ էր հայտնել մեր նիկոլը, մեր դավաճանը:

Հոլանդացիներն էլ, բարի կամք դրսեւորելով, առաջարկը չէին մերժել, սակայն հարց էր, թե դպրոց չավարտած մարդն ի՞նչ պետք է դասախոսեր: Նրա գիտեցածը դավաճանությունն է, եւ այդ մասին պիտի դասախոսեր ուսանողներին եւ հետաքրքրվածներին եւ, այսպիսով, պիտի պղծեր այս պատմական հիմնարկը: Դասախոսության մասին տեղեկությունները փակ շրջանակներում էին մնացել՝ խուսափելու համար ազգային եւ հակաթուրք-հականիկոլ տարրերից: Բայց ի՜նչ փույթ: «Դիմադրություն» շարժումը նիկոլին հանգիստ չէր տա: Հակադարձելու միջոցները նախատեսված էին: «Նիկոլ, դավաճան» վանկարկումները այնքան բարձր էին, որ նիկոլն էլ, իր անունն անընդհատ լսելով, ստիպված եղավ, իր ելույթի մի քանի էջն արագ կարդալով, վերջ տալ իր «դասախոսությանը»: Նույն ժամանակ ծանոթ ոչ հայ ուսանողները լուր տվեցին, որ շենքը պատմական է եւ հին, սակայն՝ առանց օդափոխիչների, եւ ստիպված են եղել ընտրություն կատարել՝ պատուհանները բացել, բայց ամբողջ ընթացքում «նիկոլ, դավաճան» լսել, կամ շոգին մնալ: Ի վերջո, ընտրել էին «նիկոլ, դավաճան» լսելը: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ հայրենակիցներ:

Դրվագ 5. Կոտրված «անկոտրելին» եւ ՀՀ քաղաքացու հարկերը

Նախորդ դրվագներից պարզ է եւ հասկանալի, թե ի՞նչ խուճապի մեջ էր վարչապետի աթոռը զբաղեցրած էակը՝ իր շրջապատի ասելով՝ «անկոտրելին»: Նախ՝ շրջապատվելով անվտանգության ահռելի թվով աշխատակիցներով, ներառյալ՝ դեսպանության աշխատակիցներով, պատվիրակության հետ թաքուն եւ անհասկանալի կապեր ունեցող աշխատակիցներով ու գործակալներով, որոնք, Հոլանդիայում ապրելով, աշխատավարձ են ստանում սադրանքներ կազմակերպելու եւ գաղութը պառակտելու համար: Այս բոլորով հանդերձ, փաստվեց, որ ամբողջ անվտանգության համակարգը ներթափանցված էր, եւ նրանց խոստովանությամբ «խայտառակ» վիճակի մատնված (փաստերը կհրապարակվեն): Նիկոլին «դիմավորելու» միջադեպերի ընթացքում մեր հայրենակիցների վրա եղել են տարբեր հարձակումներ վարչապետի աթոռը զբաղեցրած էակի անվտանգության տարատեսակ աշխատակիցների կողմից՝ բնականաբար, համապատասխան եւ պատշաճ պատասխան ստանալով: Տպավորություն էր, որ գործ կար շռայլ եւ միաժամանակ վայրագ երկրի բարձր պաշտոնյայի անվտանգության աշխատակիցների հետ: Ըստ երեւույթին, ՀՀ քաղաքացու հարկերի մեծ մասը մսխվում է պառակտումներին եւ ընդդիմադիրներին ճնշելու համար՝ ի հակադրումն ժողովրդավարության:

Դրվագ 6. Նիկոլական սադրիչը եւ Հոլանդիայի անաչառ ոստիկանությունը

 Սյունյաց ողջուններ, կապիտուլյանտ, նիկոլ դավաճան վանկարկումներն ականջ ծակող էին, բայց բոլորը օրենքի շրջանակներում են: Տպավորություն էր, որ նիկոլը ոչ թե Հոլանդիա էր այցելել, այլ Սյունիք: Այս բոլորի դեմ նիկոլը ոտքի հանեց իր սադրիչներին: Պարզ էր, այսքան խայտառակություն չէր կարող հանդուրժել: Դեմ-դեմի, սեւ-սպիտակի, հին-նորի իր սիրած քաղաքականությանը դիմելով՝ փորձեցին, պետական միջոցներ օգտագործելով, աջակիցներ գտնել: Հոլանդիայում չհաջողելով՝ դիմեցին հարևան երկիրների աջակիցներին: Ոստիկանությունից մեզ դիմեցին՝ ճշտելու համար եւ փոխանցելու, որ Բելգիայից եւ Գերմանիայից երկու փոխադրակառք ճանապարհին է՝ դեպի մեր ճշտած ցույցի վայրը: Համապատասխան ճշտումներ անելուց հետո պարզվեց, որ նույն աղբն է՝ պետական միջոցներով ելել է՝ սեւ-սպիտակ խաղալու: Ոստիկանությանը փոխանցեցինք, որ սադրիչներ են: Շատ արագ ոստիկանությունը դեմերն առավ: Շնորհակալություն ենք հայտնում Հոլանդիայի ոստիկանությանը:

Սարսափելին այս ամենում պետական միջոցներ եւ ՀՀ քաղաքացու վճարած հարկի մսխումն է: Մեկ փոխադրակառքը Եվրոպայում միջին հաշվով արժե 2500 եվրո: Այսպիսով՝ ձախողված սադրանք կազմակերպելու համար նիկոլը մոտավորպես 5000 եվրո մսխեց պետական բյուջեից: Ցավում եմ ՀՀ մեր հայրենակիցների վճարած հարկի մսխման համար:

Նուբար Վարդանյան

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի անդամ, Հոլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչ

yerkir.am



Նման նյութեր