Տղամարդը մահացել է իր կողմից սպանված կնոջ համար գերեզման փորելիս
Advertisement 1000 x 90

Տղամարդը մահացել է իր կողմից սպանված կնոջ համար գերեզման փորելիս

ԱՄՆ-ի բնակիչը մահացել է սրտի կաթվածից՝ իր սիրուհու համար գերեզման փորելիս, գրում է Complex-ը։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ծրագրել էր թաքցնել իր կողմից սպանված կնոջ մարմինը։

Հարավային Կարոլինայի ոստիկանները տղամարդու տուն են ժամանել այն բանից հետո, երբ նրանց կանչել են հարեւանները: Դիմացի բնակիչները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ` նկատելով, որ ամերիկացին չի պատասխանել զանգերին և դուրս չի եկել փողոց։ Սպաները ետնաբակում հայտնաբերել են 60-ամյա Ջոզեֆ ՄակՔինոնի մարմինը, իսկ նրա կողքին` փորված փոս, որի մեջ պառկած էր 65-ամյա Պատրիսիա Դենտը։

Բոլոր հանգամանքներն ուսումնասիրելուց հետո քննիչները պարզել են, որ կինը մահացել է շնչահեղձության հետևանքով, բացի այդ, նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և Ջոզեֆի մատնահետքերը։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը խեղդամահ է արել Պատրիսիային, ցանկացել է փոս փորել ու թաքցնել մարմինը, սակայն սրտի կաթված է ստացել։

«Երկու մարմինների վրա էլ դիահերձում է կատարվել, և հաստատվել է, որ ՄակՔինոնի մահվան պատճառը սրտի հիվանդությունն է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 



Նման նյութեր