Սալվադորում դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել երեխային կորցրած տեղի բնակչուհուն՝ համարելով, որ նա սպանություն է գործել ծանրացուցիչ հանգամանքներում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Կինը ձերբակալվել է երկու տարի առաջ այն բանից հետո, երբ բժշկական օգնություն է խնդրել պետական հիվանդանոցում:
Սալվադորում աբորտի բացարձակ արգելք կա: Հղիության ընդհատումն արգելվում է նույնիսկ այն դեպքերում, երբ կինը հղիանում է ինցեստի կամ բռնաբարության հետևանքով, ինչպես նաև այն դեպքում, երբ մոր ու պտղի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։
«Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ հղիության արհեստական ընդհատումը քրեականացված է, կանայք ստիպված են ապացուցել, որ պտղի մահը կամ վիժումը շտապ մանկաբարձական խնամքի հետևանք է եղել և չէին կարող այն կանխվել: Եթե կանայք ուժ կամ կարողություն չունեն ապացուցելու իրենց գործը կամ բախվում են իշխանությունների կողմից լիակատար անվստահության, ապա նրանց սպառնում է ազատազրկում»,- մեկնաբանել է իրավապաշտպան և Կանանց հավասարության կենտրոնի գործադիր տնօրեն Պաուլա Ավիլա-Գյուլենը։
Փաստաբանը նշել է, որ այս դատավճիռը մեծ հետքայլ է ծննդօգնության շտապ օգնության պատճառով վիժած կանանց ապօրինի քրեականացման գործում գրանցված առաջընթացի համար։
Իրավապաշտպանների տվյալներով՝ վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 180 կին բանտարկվել է Էլ Սալվադորում՝ վիժումներից հետո։