Վլադիմիր Կարապետյանի դուստրը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Կարապետյանի դուստրը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

Տաթևիկ Կարապետյանը 25 տարեկան է: Մինչ այդ, նա աշխատել է «HSBC» բանկում և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. մայիսի 12 Երևան ՆՀ-123-Ա