Դերասանուհի Փերիս Հիլթոնը օրեր առաջ անկեղծացել է USA Today-ին տրված հարցազրույցում, որ երբ նա եղել է 16 տարեկան նրան հանձնել են դժվար մանկություն ունեցող երեխաների համար նախատեսված Provo Canyon School կենտրոն։
Այնտեղ աղջկան բազմազան դժվարություններ է սպասել թե հոգեբանական և թե ֆիզիկական առումով․ սկզբում ինչպես պատմում է դերասանուհին, նրան մերկացրել են և ասել, որ հազա, նրան ստիպել են հավատալ, իբրև թե դա կարևոր պրոցեդուրա է կապված բուժման հետ։ Ավելի ուշ նրան մշտապես կանչել են գինեկոլոգիական հետազոտության ամեն գիշեր և եթե հրաժարվեր նրան կուղարկեին մեկուսարան։
Ինչպես նշել է Փերիսը, շատ-շատերը այս ամենը տեսնելուց հետո երկար ժամանակ չեն կարողացել վերականգնել, իսկ իր մոտ հայտնաբերվել են տարբեր հոգեբանական տրավմաներ ինչպես նաև կենտրոն հաճախելուց հետո աղջիկը անքնությամբ է տառապել երկար տարիներ։