Քիմ Քրդաշյանը մարտին ամուսնալուծվեց ռեփեր Քանյե Ուեսթից և չնայած ռեփերի կողմից բազմազան հարձակումների` վերջերս նա իր The Kardashian շոու ծրագրում խոստովանել է, որ խուճապի մեջ է ընկնում առանց նախկին ամուսնու։
Բանն այն է, որ Քիմ Քարդաշյանի ոճային էտալոն կերպարը մշակել էր հենց ինքը՝ Քանյեն, և շատ ժամանակ Քիմը որոշում էր իր հանդերձանքները՝ ըստ իր ամուսնու ճաշակի։
«Խուճապի մեջ եմ ընկնում, երբ բացում եմ պահարանը և չեմ կարողանում կողմնորոշվել` ինչ պետք է կրեմ, այս ամբողջ ընթացքում Քանյեն էր ինձ ասում` ինչպես հագնվել, իսկ այժմ ես միայնակ եմ այս հարցում»,- նշել է Քիմը։
Քիմը նաև պատմել է, որ Wall Street Journal Awards-ի ժամանակ, երբ ինքն ինքնուրույն էր որոշել, թե ինչ հագուստ կրի, Քանյեն շատ զայրացած զանգահարել էր երեկույթից հետո և ասել, որ իր կարիերան ավարտվեց․ ավելի ուշ ռեփերը ցույց է տվել, որ մեկ այլ արտիստ նույնպես այդ հագուստն էր կրել, ուստի Քիմի ոճը եղել է ոչ այնքան տպավորիչ։