Թվում է՝ պաշտամունքային շինությունն արդեն ամբողջությամբ ուսումնասիրվել է, սակայն գիտնականները շարունակում են նոր բացահայտումներ անել։ Այս անգամ մագնիսական սկանավորման տեխնոլոգիայի միջոցով նրանք հայտնաբերել են, որ հողի շերտի տակ բազմաթիվ անցքեր են թաքնված, հայտնում է Planet-today-ը։
Դրանք առնվազն 10 հազար տարեկան են, ուստի կապ չունեն բուն Սթոունհենջի հետ, որը մոտ 3.5 հազար տարեկան է։ Առայժմ պարզ չէ, թե ինչու են դրանք փորել, քանի որ առանց երկաթյա գործիքների դա շատ դժվար է, եւ մարդիկ դժվար թե հենց այնպես զբաղվեին դրանով:
Եթե ամենահին փոսերը դեռ կարելի է որպես որսորդական թակարդներ բացատրել, ապա ավելի հները չեն կարող: Այդ ժամանակ այլեւս այդքան վայրի կենդանիներ չկային՝ այս անարդյունավետ ձեւով դրանց որսալու համար:
Նմանատիպ փոսեր կային ծիսական այլ քարե կառույցների շուրջ, սակայն այնտեղ դրանց տարիքը փոխկապակցված էր սուրբ շինության տարիքի հետ։ Ինչ վերաբերում է Սթոունհենջին, ապա երբ այս փոսերը փորում էին, այն դեռ գոյություն չուներ։
Ընդ որում, դրանցից որոշները բազմաթիվ խորանարդ մետր հողի դուրս բերում են պահանջել, ինչը բահերի ու թիակների բացակայության պայմաններում այս աշխատանքն իսկապես տանջալից է դարձնում։ Ինչու եւ ինչպես են հնագույն մարդիկ փորել այս փոսերը, գիտնականները դեռ պետք է պարզեն: Գուցե դա պայմանավորված է տարածաշրջանում զարգանալ սկսող գյուղատնտեսությամբ։