Ինչո՞վ էր զբաղված Փաշինյանի բազմաչարչար ընտանիքը պատերազմի օրերին Antifake.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ էր զբաղված Փաշինյանի բազմաչարչար ընտանիքը պատերազմի օրերին Antifake.am

Այսօր Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի «ՔՊ» գրասենյակում հայտարարեց, որ իր ընտանիքը պատերազմը իր վրա կրել է ամենածանր ձևով և շարունակում է կրել:

Նախ աչքի ընկավ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, իսկ այնուհետև կամավորագրվեց որդին` Աշոտ Փաշինյանը:

Օդում շրջանառվող բազմաթիվ չհերքված ու գնալով հաստատվող լուրերի հետ մեկտեղ` Աննա Հակոբյանը հատկապես աչքի ընկավ այն ժամանակ, երբ հայտարարեց «Էրատո» ջոկատի կազմավորման մասին: Դրան հետևեցին վարժանքներն ու «մարտական հերթապահությունը»:

 

Այնուամենայնիվ, քիչ չէին նաև այն լուսանկարները, որոնք ցույց էին տալիս Հակոբյանի պատերազմի համար չափից դուրս խնամված տեսքը, ոչ դիրքային, տարօրինակ վայրերը, իսկ այլ աղբյուրներից էլ սպրդում էին լուսանկարներ, որոնք վկայում էին Աննա Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի` առաջնագծից ապահով հեռավորության վրա գտնվելու մասին:

Պատերազմի ավարտից 2 ամիս անց, Աննա Հակոբյանի կայքը տեղեկացնում է նրա նոր «սխրագործությունների» մասին։ Պարզվում է՝ պատերազմական օրերին Աննա Հակոբյանն այցելել է մարտական դիրքեր և զրուցել զինծառայողների ու կամավորների հետ։ Հետաքրքիր է՝ 44 օր թեժ մարտերի մեջ գտնվող, քնելու ու սնվելու ժամանակ չունեցող այդ ո՞ր դիրքերի ո՞ր դիրքապահներն են հասցրել զրույցներ ունենալ Աննա Հակոբյանի հետ։ Արդյո՞ք ռազմական գործողությունների ընթացքում այդ մարդիկ բան ու գործ չունեին և պետք է ընդունելություն կազմակերպեին Աննա Հակոբյանի համար ու զրույցի բռնվեին նրա հետ։ Իհարկե տիկին Աննայի ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, լավ տարբերակ կառաջարկի իր կնոջ՝ մարտական դիրքերում լինելու և զինվորների հետ զրուցելու հանգամանքն արդարացնելու համար. «Նա մարտական դիրքեր է այցելել զինվորներին բարոյական աջակցություն ցույց տալու համար»,- ինչպես Աննա Հակոբյանի՝ գենշտաբում լինելու հանգամանքն արդարացնելու համար էր հայտարարել, այս դեպքում նույնպես այսպես կասի Փաշինյանը։ Բայց կարևոր հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ուներ որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկինը մարտական դիրքերում և ի՞նչ իրավունքով էր զրուցում զինվորների ու կամավորների հետ ու տեղեկություններ ստանում։

Ի վերջո, Աննա Հակոբյանը առհասարակ եղե՞լ է մարտական դիրքերում, թե՞ սա դավաճանական ծրագիրը կյանքի կոչելուն զուգահեռ իշխանական ընտանիքի «անձնազոհության» մասին հերթական կեղծիքն է։ Հարցը ծագում է այն պատճառով, քանի որ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը միամտաբար խոստովանել էր, որ տիկին Հակոբյանը «ներգրավված է եղել բացառապես թիկունքի աշխատանքներում»։ Եթե մարտական դիրքերում լինելու մասին տեղեկությունը իրականություն է, ապա տիկին Հակոբյանի տարօրինակ ներգրավվածությունը պատերազմական գործողություններին ավելանում է ևս մեկ դրվագով։

Ավելին, Աննա Հակոբյանը դիրքերից համաձայն էր Նիկոլ Փաշինյանի գրառման հետ՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»` կիսելով ամուսնու գրաոումը:

Ամեն դեպքում «պատերազմը իր վրա ամենածանր կերպով զգացած» Աննա Հակոբյանը ժամանակ էր գտնում նաև շնորհավորելու Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը:

Աղբյուր՝ AntiFake.am



Նման նյութեր