Բլոգեր Անաստասիա Ռեշետովան հայտարարել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին դատի տալու մտադրության մասին։ Իր Instagram-ում Տիմատիի նախկին սիրելին ասել է, որ 2019 թվականին գնել է Tesla Cybertruck մեքենա 5 միլիոն ռուբլով, սակայն երկար սպասված գնումը դեռ չի հասել հասցեատիրոջը։
«Tesla-ն սովորություն ունի չհամապատասխանել խոստացված ժամկետներին: Ես իսկապես Cybertruck եմ պատվիրել, բայց շատ ժամանակ է անցել, և ոչ ոք այդպես էլ չի ստացել այն», – դժգոհել է նա սոցիալական ցանցերում:
Բաժանորդի հարցին, թե ծախսված գումարը վերադարձվե՞լ է իրեն, նա բացասական պատասխան է տվել.
«Ոչ, կհանդիպենք դատարանում, Իլոն Մասկ»,- սպառնացել է մոդելը:
Միևնույն ժամանակ, չնայած առաքման հետաձգմանը, Ռեշետովան խոստովանել է, որ մեծ հույսեր է կապում էլեկտրական մեքենաների ապագայի հետ.
«Նրանց համար, ովքեր չգիտեն, սա զրահապատ գերարագ էլեկտրական պիկապ է: Սա իսկապես յուրահատուկ գյուտ է։ <…> Ես հավատում եմ, որ նման մեքենաները մեր մոլորակի ապագան են»։