Օդեսայի շրջանի վրա ռուսական զորքերի հրթիռային հարձակման հետևանքով խոցվել է զբոսաշրջային ենթակառուցվածքի օբյեկտ, ավերվել են շենքեր, հրդեհ է բռնկվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Յուգ օպերատիվ հրամանատարությանը։
Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մեծահասակ, ծանր վիրավորվել է մի փոքր երեխա։
Դեպքի վայրում են փրկարարներն ու քննչական խումբը։