Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում զբոսայգի է հիմնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավելի քան մեկ տարի տևած զբոսայգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: Հունիսի 1-ին, ժամը 16:00 տեղի կունենա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:
Այդ օրը երեխաների համար նախատեսված խաղահրապարակով զբոսայգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ՝ մշակութային միջոցառում, մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, պաղպաղակի հյուրասիրություն: Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi-ի միջոցով: